-
29.11.2016|
09:15
Հայաստանի նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 8-ը հայր և որդի Սամվել և Միսակ Հարթենյանների ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսն էր: Երկու նկարիչ, երկու անհատականություն, հայր և որդի և երկու տարբեր աշխարհներ: Հանդիպումս նրանց հետ կայացավ ցուցահանդեսի բացման հաջորդ օրը:
-
29.11.2016|
09:10
Նոյեմբերի 24-ին Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ստեղծագործական երեկո՝ նվիրված անվանի կոմպոզիտոր, պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Երվանդ Երկանյանի ծննդյան 65-ամյակին։
-
29.11.2016|
08:51
Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում տեղի կունենա արգենտինացի հայտնի կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի «Մարիա դե Բուենոս Այրես» օպերա-տանգոյի պրեմիերան:
-
29.11.2016|
08:48
Նոյեմբերի 25-ը հայ ընթերցասերի օրացույցում այսուհետ կնշվի կարմիր շրջանակում: «Արի գրքախառնվենք» խորագիրն էր կրում «Բուկինիստ» սիրված գրախանութի ծննդյան 84 և «Արևիկ» հրատարակչության 30-ամյակների առիթով կազմակերպված միջոցառումը:
-
28.11.2016|
13:10
«Մոսկվա» կինոթատրոնում նոյեմբերի 29-ին կցուցադրվի «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմը: Ռեժիսորը Հրանտ Վարդանյանն է:
-
27.11.2016|
23:08
Նոյեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում երաժշտական տոն էր. դահլիճի պատերի ներքո թևածում էր Մալերի երաժշտությունը։
-
26.11.2016|
15:48
Դեկտեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար` Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:
-
26.11.2016|
14:13
Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 25-ին կամերային երաժշտության սիրահարներն ունկնդրում էին Կոմիտասի անվան ազգային քառյակի հիանալի կատարումները։
-
25.11.2016|
11:23
Նոր դարամուտը գրական նոր անուններ հանեց ասպարեզ և միաժամանակ ամրապնդեց ավագ սերնդի այն տաղանդավոր ներկայացուցիչների տեղը, որոնք իրենց լավագույն ստեղծագործություններով աչքի էին ընկել դեռևս անցյալ դարի վերջերին:
-
25.11.2016|
11:20
Մշակույթի ոլորտում առաջին արմատական փոփոխությունն առնչվելու է գրահրատարակչության ոլորտի կարգավորմանը: Այս մասին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել էր իր պաշտոնավարության առաջին իսկ օրերին՝ կարևորելով գրախանութներում և գրադարաններում ընտանեկան ժամանցի կենտրոնների հիմնումը: